Android-ի համար նոր շորթիչ վիրուսը «հարձակում է գործել» պոռնոյի սիրահարների վրա

19:22 08-08-2019

Տեղեկատվական անվտանգության փորձագետները հայտնաբերել են նոր վիրուս, որը Android-ով սարքերի օգտատերերից գումար է շորթում: Այս մասին ասվում է ESET հակավիրուսային ընկերության մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta-ն:

Հաղորդվում է, որ չարագործները վնասակիր հղումները տարածել են Reddit-ի պոռնոգրաֆիայի ենթաբաժիններում, ինչպես անեւ XDA Developers Android մշակողների համար ֆորումում: Բեռնելուց հետո վիրուսը տեքստային հաղորդագրություններ է ուղարկել զոհի բոլոր կոնտակներին՝ ստացողներին դրդելով անցնել հղումով եւ բեռնել վնասակիր ծրագիրը:

Հաղորդագրությունները 42 լեզվով են, սակայն թարգմանությունները որակյալ չեն եւ հաճախ SMS-ները բառերի անիմաստ շարք են իրենցից ներկայկացնում:

Վնասակիր հավելվածի տեղադրումից հետո սարքում եղած ֆայլերը կոդավորվում են, իսկ օգտագոտերը ծանուցում է ստանում գումնար վճարելու անհրաժեշտության մասին. հակառակ դեպքում բոլոր ֆայլերն իբրեւ թե 72 ժամ անց կհեռացվեն: Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ շորթիչի ծածկագրում հեռացման հրամաներ չեն հայտնաբերվել:

Հատկանշական է, որ յուրաքանչյուր զոհին յուրատեսակ հետգնման գումար է նշանակվում՝ 0.01-0.02 բիթքոինի սահմաններում:

«Հետգնման յուրատեսակ գումարը նորարարություն է. մենք երբեք Android-ի օգտատերերի մոտ շորթման նման մոդել չենք հանդիպել: Ընդհանուր առմամբ հայտնաբերված արշավը ոչ պրոֆեսիոնալ է երեւում: Սակայն, եթե տարածումը բարելավվի, ապա շորթիչ ծրագիրը կարող է լուրջ սպառնալիք դառնալ», — ասել է ESET-ի փորձագետ Լուկաս Ստեֆանկոն:


Աղբյուրը՝ https://news.am/arm/news/526794.html