Amazon-ի՝ դեմքերը ճանաչող ծրագրային ապահովումը կարող է հայտնաբերել մարդու վախը

20:47 18-08-2019

Amazon ընկերությունը հայտարարել է, որ դեմքերը ճանաչող իր ծրագրային ապահովումը կարող է հայտնաբերել մարդու վախը, հաղորդում է CNBC-ը:

Rekognition-ը Amazon Web Services-ի (AWS) ամպային ծառայություններից մեկն է: Այն թույլ է տալիս ճանաչել մարդու դեմքը կամ նրա տրամադրությունը: Այն նաեւ մարդու դեմքի արտահայտության օգնությամբ գուշակում է էմոցիաները: Ծառայությունը տվյալների «ուսումնասիրման» համար օգտագործում է արհեստական ինտելեկտը:

Տեխնիկական հսկան հայտնել է գործիքի թարմացումների մասին, որոնք ներառում են դեմքի վերլուծության ճշգրտության եւ ֆունկցիոնալության բարձրացում, ինչպես օրինակ սեռի, էմոցիայի եւ տարիքի սահմանումը:

«Մենք բարելավել ենք սեռի, էմոցիայի նույնականացման ճշգրտությունը, ինչպես նաեւ ավելացրել նոր էմոցիա՝ «վախը»»,- ասվում է Amazon-ի հաղորդագրության մեջ: 


Աղբյուրը՝ https://news.am/arm/news/528630.html