Amazon-ի խանութներում հաճախորդները կարող են վճարել ժեստերով

20:24 12-09-2019

Whole Foods մթերային սուպերմարկետների սեփականատեր Amazon ընկերությունը համակարգ է մշակում, որով կնույնականացվեն հաճախորդների ձեռքերի չափն ու ձեւը, հաղորդում է HighTech+-ը՝ հղում անելով Business Insider-ին:

Ընկերությունը մտադիր է այդ տվյալները կապել հաճախորդների հաշիվների եւ նրանց վճարային ինֆորմացիայի հետ, եւ այդպիսով հնարավոր կլինի վճարել ժեստերով: Նոր սքաներները կտեղադրվեն խանութներում հաջորդ տարվա սկզբին:

Համակարգը հիմնված է խորության սքանավորման տեխնոլոգիայի եւ համակարգչային տեսողության վրա: Amazon-ն ակնկալում է, որ գնորդներն այդպիսով առավել արագ կանցնեն դրամարկղը:

Դրամարկղում քարտով վճարելու դեպքում անհրաժեշտ կլինի 3-4 վայրկյան, իսկ սքանավորված ձեռքերով վճարման դեպքում՝ 300 միլիվայրկյան՝ ասել է Business Insider-ի անանուն աղբյուրը:


Աղբյուրը՝ https://news.am/arm/news/532075.html