Amazon ընկերությունը կկառուցի լաբորատորիա իր աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի հետազոտություն անցկացնելու համար. BBC

20:47 12-04-2020

Amazon ընկերությունը հայտարարել է սեփական լաբորատորիաներ կառուցելու ծրագրերի մասին կորոնավիրուսի հարցում իր աշխատակիցների առողջությանը հետեւելու համար, հաղորդում է BBC News-ը:

Ընկերությունը հայտնել է, որ հրավիրել է թիմ սեփական աստիճանական թեստավորման լաբորատորիան կառուցելու համար:

ԱՄՆ ողջ տարածքում ընկերության ավելի քան 50 մասնաճյուղերում գրանցվել էին նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքեր: Ընդ որում՝ որոշ կետերում հայտնաբերվել էին մի քանի վարակված աշխատակիցներ:

Հղումը՝ https://news.am/arm/news/571818.html