2020 թվականին կներկայացվի 5G կապով առաջին iPhone-ը. The Verge

20:44 18-06-2019

Տեխնոլոգիական ոլորտի հայտնի վերլուծաբան Մին Չի Կուոն, որն առաջիններից մեկն է գաղտնազերծում Apple ընկերության սպասվող նորարարությունների վերաբերյալ տեղեկությունները, հայտնել է, որ 2020թ. վաճառքի կհանվեն առաջին 5G iPhone-ները:

Ինչպես նշում է The Verge-ը, բացի այդ, վերլուծաբանը մանրամասնել է, որ «խնձորային» բրենդը պատրաստվում է ներկայացնել նոր, ավելի փոքր՝ 5,4 դյույմ անկյունագծով էկրանով iPhone: Մինչդեռ 5G կապով համալրված մոդելը կուենա 6,7 դյույմ անկյունագծով էկրան:


Մանրամասները՝ https://www.tert.am/am/news/2019/06/18/iphone/3028054