Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Դուք ունեք խանութ, արտադրամաս կամ ինչ-որ տեսակի առևտուրով ե՞ք զբաղվում։ Ձեզ անհրաժեշտ է՞ վերահսկել Ձեր արտադրանքի քանակը, առկայությունը, կոնկրետ որ տեսակից է պակասում և մի շարք այլ մանրուքներ կապված առևտրի վերահսկման հետ։ Դրանք կարելի է վայրկյանների ընթացքում հստակեցնել օգտվելով ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ մեր ծրագրից։ Ժամանակակաից իրականության մեջ գրեթե ամեն բան գնում է ավտոմատացման։ Իսկ հնարավոր է՞ պատկերացնել կայուն եկամուտ ունեցող մի արտադրություն, խանութ կամ առևտուրով զբաղվող ընկերության, որը չունի առևտրի վերահսկման ծրագիր։ Թերևս հնարավոր է, բայց այն շարունակ կպարտվի նման ծրագիր ունեցող մրցակից ընկերությունների հետ պայքարում։
Մեր կողմից առաջարկվող առևտրի վերահսկման ծրագիրն ունեցող ընկերությունները երբեք չեն ունենա առևտրի վերահսկման խնդիր, քանի որ այն մշտապես կլինի համակարգի վերահսկման ներքո։